Սեպտեմբերին 2.8 մլն ամերիկացիներ սեփական ցանկությամբ ազատվել են աշխատանցին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի հայտարարությունը:
Փորձագետները կարծում են, որ նման թվերը վկայում են ամերիկյան լավ զարգացած տնտեսության մասին: ԱՄՆ աշխատանքի դաշնային ծառայության ներկայացուցիչ Ջանեթ Յելենի խոսքով, աշխատանքից ազատվողների թվի աճը աշխատաշուկայի վերականգնման առաջընթացի ցուցիչ է:
Ըստ Gazeta-ի, 2007-2009 թ.թ. ճգնաժամի ընթացքում աշխատանքից ազատվելու ամենացածր ցուցանիշն է արձանագրվել: Փորձագետները դա կապում են այն հանգամանքի հետ, որ այդ ժամանակահատվածում աշխատողները համարձակություն ու վստահություն չունեին՝ իրենց աշխատատեղերը լքելու համար:




























