Պեկինի ոստիկանությունն ավելի քան 10 ընդհատակյա բանկ է փակել: Վերջին մի քանի տարիների ընթացքում դրանց ընդհանուր շրջանառությունը կազմել է 140 մլրդ յուան (շուրջ 23 մլրդ դոլար): Այս մասին գրում է Bloomberg-ը:
Հասարակական անվտանգության բյուրոյի հայտարարության համաձայն, 59 մարդ ձերբակալվել է:
Բանկերի մեծ մասը տանից է աշխատել: Արտարժույթ գնելու կամ վաճառելու համար դրանք օգտագործել են բջջային հեռախոսներ եւ ցանցային վճարային համակարգեր, ինչպես նաեւ միջոցների ապօրինի փոխանցումներ են կատարել արտերկիր:
Ըստ Gazeta-ի, ոստիկանությունը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել հանցագործությունների դեմ, որոնք սպառնում են Չինաստանի տնտեսական եւ ֆինանսական անվտանգությանը:




























