Ամեն տարի նոյեմբերի 15-ին մի շարք երկրներում նշվում է Վերամշակման կամ Երկրորդական մշակման համաշխարհային օրը: Տոնի գլխավոր նպատակն է՝ իշխանությունների, հասարակության եւ արդյունաբերական համակարգի ուշադրությունը հրավիրել այդ թեմայի ուղղությամբ:
Երկրորդական վերամշակման գլխավոր նպատակը ռեսուրսների սահմանափակության խնդրի լուծումն է, ավելի էժան հումքի հաշվին պատրաստ արտադրանքի արժեքի նվազումը եւ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարը:
Ըստ Calend-ի, տոնը ստեղծվել է 1997 թվականին, երբ ԱՄՆ բնակիչներն առաջին անգամ նշել են America Recycles Day-ը, որն անցկացրել են բնապահպանները՝ նպատակ ունենալով խրախուսել թափոնները երկրորդական մշակման ուղարկող եւ երկրորդական հումքից պատրաստված արտադրանք գնող ամերիկացիներին: Տարիների հետ տոնը սկսել են նշել նաեւ այլ երկրներում:




























