Ավստրալական Բրիսբենում Մեծ քսանյակի գագաթնաժողովի դեմ բողոքների ժամանակ երկու կին է ձերբակալվել: Ոստիկանությունը պնդում է, որ նրանց մոտ հայտնաբերել  է հակազագ եւ Leatherman ընկերության արտադրության դանակ, հայտնում է Brisbane Times պարբերականը:

Կանանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ իրավապահները շարունակել են իրերի խուզարկությունը: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են երեք մետրանոց կարմիր-սեւ դրոշ՝«Anti-Fascist Action» գրությամբ, հայտնում է Gazeta-ն: http://www.gazeta.ru/

Հակագլոբալիստների երթին ավելի քան 500 մարդ է մասնակցել: Նրանց մեծ մասը եղել է Գայ Ֆոքսի դիմակներով:

Բրիսբենում այժմ ջերմաստիճանը 35 աստիճան է: Ակնկալվում է, որ կիրակի ջերմաստիճանը կարող է կազմել 40 աստիճան, եւ հավանաբար, տապի պատճառով ակցիայի մասնակիցների թիվը կկրճատվի, նշում է պարբերականը: