Մաքսային միությանն անդամակցումը լայն հնարավորություններ կընձեռի Ղրղըզստանի գյուղմթերք եւ պարենամթերք արտադրողներին, կարծում է երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը:

ՄՄ-ի միանալու պայմանագիրը Ղրղըզստանը մտադիր է ստորագրել դեկտեմբերի 23-ին:  Կառավարությունը հույս ունի, որ մինչ այդ Ղրղըզստանը կհասցնի պատրաստել փաստաթղթերը:

Նախագահ Ատամբաեւը նշել է, որ այսօր Ղրղըզստանը հնարավորություն եւ ներուժ ունի պարենի սեփական պահանջարկն ապահովելու, սակայն, չնայած դրան, ավելի շատ դրսից է ներկրում, քան ինքն է արտադրում: