Արցախի ռազմաօդային ուժերի կողմից Արցախի Հանրապետության ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը համապատասխանում է Բաքվի գործողությունների տրամանաբությանը, որը ղարաբաղյան հակամարտության գոտում մշտական լարվածություն է պահում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոսքով, միջազգային հանրության կողմից այդ կապակցությամբ ոչ մի արձագանք չեղավ: «Բանն այն է, որ այդ միջադեպը, իր առանձնահատկությամբ հանդերձ, միանգամայն համապատասխանում է այն իրադարձությունների տրամաբանությանը, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հակամարտության գոտում, այդ գոտում մշտապես լարվածություն պահելու տրամաբանությանը, որպեսզի իրավիճակը չբարելավվի, այլ մնա նույն մակարդակին: Եվ, անկեղծ ասած, ո՛չ պատերազմի սկիզբ, ո՛չ իրավիճակի վատթարացում չի սպասվում»,- նշեց Ալեքսանդր Սկակովը: Այդ պատճառով, ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը միանգամայն բացատրելի է:
«Մյուս կողմից, հարկավոր է հասկանալ, որ ներկայում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները շատ ցածր մակարդակում են: Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականում կիսաանկման վիճակում է, եւ ոչ մի միասնական արձագանք չէր կարող լինել»,- ամփոփեց Ալեքսանդր Սկակովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը կործանեց Արցախի Հանրապետության ռազմաօդային ուժերի «Մի-24» ուղղաթիռը, որում զինամթերք չկար: Ուղղաթիռն ուսումնավարժական թռիչք էր իրականացնում:




























