«Բիլայն»-ն աջակցել է Հայաստանի հարավային Գորիս քաղաքում դպրոցականների համար նախատեսված «Գիտություն՝ հանուն բարեկեցության» երեկույթի անցկացմանը: Դպրոցականները ելույթ են ունեցել Գորիսի թիվ 4 լիցեյում:

Լիցեյում աշակերտները հանուն ժողովուրդների միջեւ բարեկամության բանաստեղծություններ ու երգեր են ներկայացրել չորս լեզվով. անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ երեկույթն ավարտել են հայկական ժողովրդական պարերով ու երգերով:

«Մանկական զարգացման հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ ուսուցիչները շուրջ երեք ամիս պարապել են երեխաների հետ: Արդյունքը տպավորել է նաեւ Երեւանից ժամանած հյուրերին, ովքեր խոստովանել են, որ օտար լեզուների իմացությամբ դպրոցականները հավասար են մայրաքաղաքի իրենց հասակակիցներին:

«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ վարչության ղեկավար Տաթեւ Հայրումյանի խոսքով, ընկերությանը հատուկ ուշադրություն է դարձնում դպրոցականների արտադասարանային զարգացման աջակցությանը: «Երեխաների մեջ գեղեցիկի հանդեպ սեր սերմանելը մանկավարժների կարեւոր առաքելությունն է, եւ մենք մեծ ուրախությամբ աջակցում ենք դրան: Մենք հավատում ենք, որ երբ ժամանակը գա, եւ այդ երեխաները սկսեն որոշում կայացնել, կհիշեն, որ առանց այդ հատկանիշների անհնար է»,- հայտարարեց նա:

«Երեխաների համար այդ երեկոն իսկական տոն դարձավ: Նրանք տեսան, թե ինչու է իրենց հարկավոր կրթությունը, այդ թվում՝ աշխարհում հրաշալին ավելի լավ ճանաչելու համար: Դա անպայման նրանց պետք կգա կյանքում»,- հավելեց լիցեյի տնօրեն Արինե Շեհունցը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Բիլայն» ապրանքանիշ) միջազգային «ՎիմպելԿոմ» կորպորացիայի դուստր ձեռնարկությունն է: «ԱրմենՏել»-ը Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից ու հարկատուներից է: