«Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նոր տեսանյութ են հրապարակել, որտեղ ամերիկյան մարդասիրական առաքելության աշխատակից Փիթեր Քեսիգը մահապատժի է ենթարկվում: Ընդհանուր առմամբ, ըստ տեսանյութի, 12 մարդու են գլխատել:
ԱՄՆ բանակի նախկին զինվոր Քեսիգին գրոհայինները գերեւավարել էին 2013 թվականի հոկտեմբերին, Սիրիայում, որտեղ նա մարդասիրական կազմակերպություններից մեկի աշխատակից էր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Sky News-ը:
Ավելի վաղ Սպիտակ Տունը հաստատել է, որ «Իսլամական պետությունը» պատանդ է վերցրել իր քաղաքացուն:
Քեսիգի ծնողների խոսքով՝ իրենց որդին գերի է ընկել 2013-ի հոկտեմբերի 1-ին: Հայտնի է դարձել նաեւ, որ Սիրիա ժամանելուն պես Քեսիգն իսլամ է ընդունել եւ նոր անուն ստացել՝ Աբդուլ Ռահման:




























