G20-ի երկրների առաջնորդները Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքում ընդունել են ամփոփիչ կոմյունիկե: Փաստաթղթի համաձայն, հիմնական խնդիրը  մինչեւ 2018 թվականը համաշխարհային ՀՆԱ-ի 2 տոկոսանոց աճի ապահովումն է:

Դա, ըտ կանխատեսումների, կմեծացնի համաշխարհային տնտեսությունն ավելի քան 2 տրլն դոլարով եւ կստեղծի միլիոնավոր աշխատատեղեր: Այդ ծրագրի իրականացման համար G20-ի առաջնորդները մտադիր են մեծացնել առեւտրի եւ ներդրումների ծավալները, ինչպես նաեւ ուժեղացնել մրցակցությունը:

Գագաթաժողովի արդյունքում հաստատվել է նաեւ հաջորդ երկու տարիների համար նախատեսված հակակոռուպցիոն պլանը: Միաժամանակ Կոմյունիկեում ասվում է, որ համաշխարհային տնտեսության համար պահպանվում են ռիսկերը՝ կապված աշխարհաքաղաքական անկայունության հետ:

G20-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի Անթալիա քաղաքում, իսկ 2016-ին գագաթաժողովն իր երկրում կընդունի Չինաստանը, հաղորդում է «Վեստի FM» ռադիոկայանը: