Կոլումբիայի «Հեղափոխական զինված ուժերի» ապստամբների կողմից բրիգադի գեներալ է առեւանգվել է, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հաղորդագրությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, գեներալի հետ եւս երկու մարդ է առեւանգվվել: Կոլումբիայի պաշտպանության նախարարությունն արդեն կապ է հաստատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի այդ կազմակերպությունը միանա պատանդների ազատագրմանն ուղղված գործողություններին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերը երկրի իշխանությունների դեմ պայքարում են 1964թ ի վեր: ԱՄՆ-ն ու Եվրոպան ԿՀԶՈւ-ն ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն, որը կասկածվում է նաեւ թմրամաֆիայի հետ կապերի մեջ:




























