Համաշխարհային տնտեսությանը նոր ֆինանսական ճգնաժամ է սպառնում: Ավստրալական Բրիսբեն քաղաքում կայացած G20-ի գագաթնաժողովն ամփոփող հոդվածում նման նախազգուշացմամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Աշխարհը ծնկի իջեցրած ֆինանսական սնանկացումից 6 տարի անց, համաշխարհային տնտեսության կառավարման վահանակի վրա կրկին կարմիր կայծեր են թարթում», - աղբյուրը մեջբերում է բրիտանական կառավարության ղեկավարին:

«Բրիսբենում քսանյակի գագաթնաժողովի ընթացքում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, խնդիրները հստակորեն տեսանելի էին: Եվրագոտին հավասարակշռում է անկման, բարձր գործազրկության, գների նվազեցման իրական ռիսկի հնարավոր երրորդ ալիքի եզրին: Ճգնաժամից դուրս գալու առաջին փուլերին համաշխարհային աճի լոկոմոտիվ հանդիսացող զարգացող շուկաները դադանաղեցնում են շարժընթացը», - նշել է  Քեմերոնը:

Համաշխարհային տնտեսության այլ սպառնալիքների թվում Քեմերոնն առանձնացրել է համաշխարհային առեւտրի հետագա ազատականցման բանակցությունների լճացումը, Էբոլա վիրուսի տարածումը եւ Մերձավոր Արեւելքում ծայր առած հակամարտությունը: