Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ որակյալ եւ ազդեցիկ միջոցառումների կազմակերպման համար Ռուսաստանի հայ երիտասարդները սերտացնում են համագործակցությունը:

2014թ. նոյեմբերի 8-9-ին Նովոսիբիրսկում կայացել է Հայ երիտասարդության համառուսաստանյան համաժողով, որի հիմնական նպատակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցի հաստատումն էր, ինչպես նաեւ Ռուսաստանի հայկական կազմակերպությունների գործունեությանը ծանոթանալը:

Համաժողովի արդյունքն է դարձել միջոցառումների միասնական նախագծի հաստատումը: Պաշտոնական մասին զուգահեռ, ծրագրում ներառվել էր նաեւ էքսկուրսիա Նովոսիբիրսկում, հայ երգի ու պարի երեկո, ինչպես նաեւ «Ոսկի աշուն»՝ «Պրոգրես» մշակույթի պալատում: