Հյուսիսային Օսիայում ավտովթարի արդյունքում երեք երիտասարդների մահվան մեղավորը ինքնասպան է եղել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով հանրապետության իրավապահ մարմիններին:

Ինքնասպանվածը՝ Վլադիկովկասի 38-ամյա բնակիչը նախօրեին քաղաքից դուրս գալիս Lada Priora-ի համար վթարային վիճակ է ստեղծել, վերջինն էլ մեծ արագությամբ բախվել է գովազդային վահանակին: Ավտոմեքենայի մեջ գտնվող երեք ուսանողները տեղում մահացել են:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոյմեբերի 16-ին Հյուսիսային Օսիայում նշվում է օսական կրոնական տոներից մեկը՝ Ջեորգուբան, որը շարունակվում է մինչեւ նոյեմբերի 3-րդ շաբաթ: Այդ օրերին դժբախտ ելքով պատահարների թիվը կտրուկ ավելանում է: