Վրաստանի քաղաքացիները Բաքվում պատանդ են վերցրել հայրենակցին, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝  քրեական հետախուզության ԳՎ, Կազմակերպված հանվացավորության դեմ պայքարի ԳՎ աշխատակիցների եւ Սաբայիլի մարզային ոստիկանության վարչության 39-րդ բաժանմունքի համատեղ օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Վրաստանի քաղաքացիներ Գեորգի Գատանաձեն, Թեյմուրազի Կոբախիձեն, Մոգելի Գելաշվիլին եւ Բաքու քաղաքի բնակիչ Ռաֆայել Խուբալաշվիլին, որոնք առեւանգել են Վրաստանի քաղաքացի Բորիս Մոչաիձեին եւ նրան տաբեր տներում պատանդ պահել Բաքվի տարածքում՝ նոյեմբերի 11-14-ը:

Հանցագործները սպառնացել էին սպանել պատանդին եւ ընտանիքի անդամներից 10 հազար մանաթ փրկագին պահանջել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: