ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնը հանդիպել է հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի հետ (ֆոտոռեպորտաժ):

Քաղաքական կուսակցության ներկայացուցիչը այսօր՝ նոյեմբերի 17-ին, նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի կարծանման կապակցությամբ հացադուլ է հայտարարել, ընդ որում՝ բողոքի ցույցը որոշել է անցկացնել ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ: Կայացած զրույցի ընթացքում Ուիլյամ Հենլոնը լսել է Դավիթ Սանասարյանի բողոքը եւ հայտնել, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը իր մանդատի շրջանակներում չի կարող զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով. դրանով ԵԱՀԿ-ի այլ կառույց է զբաղվում: «Այն, ինչ կարող ենք մենք անել եւ կանենք՝ ձեր բողոքը ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցներին փոխանցելն է», - նշել է Ուիլյամ Հենլոնը:

Նշենք, որ հացադուլի վերաբերյալ իր ֆեյբուքյան գրառման մեջ Սանասարյանը քննադատել է ԵԱՀԿ-ին՝ հաշվի առնելով նոյեմբերի 12-ի ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի բացահայտման ուղղությամբ կազմակերպության ջանքերը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am