Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մոտ ժամանակներս ծրագրում է վաճառել իրեն պատկանող Roshen հրուշակեղենի կորպորացիան՝ դրանով իսկ իրականացնելով իր նախընտրական խոստումը, հայտնում է «UNIAN»-ը:

Պորոշենկոյի խոսքով՝ այժմ Roshen-ի վաճառքի հարցով «կոնկրետ բանակցություններ» են տարվում խոշոր ներդրումային բանկի հետ։

UNIAN-ի փոխանցմամբ՝ Roshen-ի վաճառքի համար, որի զուտ հասույթը 2013թ. կազմել է 1,021 մլրդ դոլար, ինչը գրեթե կրկնակի անգամ մեծ է Ուկրաինայի հրուշակեղնի արտադրության շուկայում երկրորդ տեղը զբաղեցնող ընկերության՝ «Կոնտի» զուտ հասույթից, Պորոշենկոն ներգրավել է Rothschild & Cie ներդրումային ընկերությանը:

Roshen կորպորացիան Ուկրաինայի խոշորագույն հրուշակեղենի արտադրողն է: Կորպորցիայում հրուշակեղենային արտադրանքի արտադրության ընդհանուր ծավալը տարեկան կազմում է մոտ 450  հազար տոննա: