Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչության աշխատակիցները նմանակեղծված հագուստի կարող երկու ընդհատակյա արտադրամաս են հայտնաբերել: Ապօրինի արտադրությունը գտնվել է  նախկին կարի ֆաբրիկայի տարածքում, հայտնում է «Ռոսբալտը»:

Ստուգումների պահին, արտադրամասերում ավելի քան 80 օտարերկրյա քաղաքացիներ են աշխատել,հիմնականում՝ Հարավ-արեւելյան երկրներից:

Օտարերկրացիների մոտ Ռուսաստանի տարածքում օրինական կեցությունը հաստատող փաստաթղթեր չեն եղել: Ձեռնարկության աշխատողները ապրել են հենց արտադրամասում՝ հակասանիտարական պայմաններում:

Միջոցառման արդյունքում առգրավվել է պատրաստի արտադրանք եւ 57 միավոր պրոֆեսիոնալ կարի սարքավորումներ:

Ապօրինի միգրացիայի գործով ՌԴ-ի Քրօրի 322.1 հոդվածի (ապօրինի միգրացիայի կազմակերպում) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: