Կիեւում նոյեմբերի 16-ին տեղի ունեցել շախմատի՝ 6-14 տարեկանների «Ուկրաինայի հայերի միության գավաթի» առաջնությունը, հաղորդում է AnalitikaUA-ն:
Առաջնությունը կայացել է շրջանաձեւ համակարգով, որին մասնակցել են 8 ակումբների 64 շախմատիստներ:
Մրցույթի արդյունքներով, առաջին տեղը զբաղեցրել է «Դեսանտային» ռազմահայրենասիրական եւ սպորտային դաստիարակության կենտրոնի թիմը: Հաղթողները նվաճել են Ուկրաինայի հայերի միության գավաթը եւ արժանացել պատվոգրերի: Ուկրաինայի հայերի միության թիմը գրավել է 4-րդ տեղը:
Նշենք, որ Ուկրաինայի հայերի միության կազմակերպած սպորտային սեկցիաներում մրազվում են տարբեր ազգությունների երեխաներ:




























