Ֆրանսիական Total նավթային ընկերության ղեկավարի մահվան գործը հանձնարարվել է փարիզյան դատախազության երկու հատուկ քննիչներին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետից հետո տեղեկությունների հավաքմամբ զբաղվել է Ֆրանսիական ոստիկանության տրանսպորտային ստորաբաժանումը:
Այժմ գործը հանձնարարվել է փարիզյան դատախազության երկու հատուկ քննիչներին, ովքեր պետք է հետաքննեն միջադեպի հետ կապված անվտանգության կաննոների խախտումները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին «Վնուկովոյում» վթարի էր ենթարկվել խոշորագույն նավթային «Total» ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերիի թեթեւ շարժիչային ինքնաթիռը: Ընկերության նախագահն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են:





























