«Իսլամական պետության» զինյալները Իրաքում ավելի քան 1 մլն տոննա հացահատիկ են գողացել եւ այն ուղարկել Սիրիա, հայտնում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով Իրաքի գյուղատնտեսության նախարարութանը:
Հափշտակության կոնկրետ ժամանակահատվածը չի նշվում:
Գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսին տեղական իշխանությունների ներկայացուցիչները հաղորդել են, որ ԻՊ-ի զինյալները Ալ-Անբար եւ Նինեւիա նահանգներից մոտ 40-50 տոննա ցորեն են հափշտակել:
Նշենք, որ «Իսլամական պետությունը» այս տարվա ամռանը Սիրիայի եւ Իրաքի գրավված տարածքներում «խալիֆայություն» է հռչակել:





























