Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում տեղական արտադրության ապրանքներ գնել, իսկ արտասահմանյանն ընտրել միայն ծայրահեղ դեպքերում:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, նախագահը փաստել է, որ բժշկական սարքավորումների մի մասը գնվում է արտերկրից: «Որոշ ապրանքներ ներկրվողներից վատը չեն, եւ մեզ մոտ դրանք արտադրվում են: Սակայն որոշ գերատեսչություններ, այդ թվում՝ բժշկական ոլորտում աշխատողները, նախընտրում են գնել ավելի թանկ արտասահմանյանը, որոնք ֆունկցիոնալությամբ ոչնչով առավել չեն»,- հայտարարել է Պուտինը՝ հավելելով. «Ներկա իրադրության պայմաններում հարկավոր է խնդիրը դիտարկել տնտեսման տեսանկյունից, գումար չվատնել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտություն չէ»:
Ռուսաստանի ղեկավարը, միաժամանակ, չի բացառել արտերկրից գնումներ կատարելու հնարավորությունը, եթե հայրենական արտադրողները նման սարքավորում չեն առաջարկում:





























