Նոյեմբերի 20-ից Տաջիկստանն արգելում է իր քաղաքացիներին ներքին անձնագրերով դեպի Ռուսաստան տոմսեր վաճառել, հայտարարել է երկրի տրանսպորտի նախարարության մամուլի կենտրոնի ներկայացուցիչը, հայտնում է «Ռոսբալտը»:

«Այս արգելքն ընդունվել է Տաջիկստանի միգրացիոն իշխանությունների խնդրանքով՝ 2015 թ. հունվարի 1-ից ՌԴ-ում նոր միգրացիոն օրենքներ մտցնելու պատճառով, ըստ որոնց՝ տաջիկները Ռուսաստան կարող են մեկնել միայն արտասահմանյան անձնագրերով», - տրանսպորտի նախարարության հաղորդագրությունն է մեջբերում գործակալությունը:

Ըստ միջազգային համաձայնության՝ 2006 թ.-ից Տաջիկստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները  կարող էին միմյանց երկրներ այցելել ներքին անձնագրերով: