Ռուսաստանում կալանավորվել են իրենց 7-ամյա դստերն սպանած ամուսինները, հաղորդում է «Ռոսբալտը»:
Աղջնակը կորել է 2013-ի գարնանը Վերկի գյուղում, բայց այս առթիվ գործը հարուցվել է վերջերս, քանի որ ծնողները թաքցրել են երեխայի անհետացման փաստը:
Քննության տվյալներով՝ 35-ամյա մայրը եւ 40-ամյա հայրը երկար ժամանակ խոշտանգել են աղջկան, կապելով նրա ձեռքերը: Մոր եւ խորթ հոր խոսքով՝ այդկերպ նրանք իբր կանխել են մանկական չարաճճիությունները:
2013-ի ապրիլին մեղադրյալներն սպանել են իրենց դստերը: Հանցագործության հետքերը թաքցնելու համար ծնողներն լքված տան վառարանում այրել են աղջկա մարմինը: Աղջկա մասին հարցնող հարեւաններին նրանք հայտնել են, որ նա, իբր, ապրում է տատիկի մոտ:




























