Հրաժարվելով ոչ բլոկային կարգավիճակից, Ուկրաինայի իշխանություններն ընտրում են երկրի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման ուժային լուծումը: Այս մասին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ըստ էության, Կիեւում իշխանության եկած արմատական-ազգայնականները որոշել են արմատախիլ անել ամեն ռուսականը Ուկրաինայի պատմությունից, բոլոր արժեքները, որոնք ռուսները դարեր շարունակ դավանել են»,-ասել է Լավրովը:
«Երբ վերացավ Վարշավայի պայմանագիրը, յուրահատուկ շանս հայտնվեց ԵԱՀԿ-ն միասնական անվտանգության գաղափարի իրագործման մարմնացում դարձնել: ՆԱՏՕ-ի անդամները ընտրեցին այլ ճանապարհ՝ ընդլայնում դեպի արեւելք»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ ոչ բլոկային կարգավիճակը կարեւոր է ոչ միայն Եվրոպայում կայունության ապահովման շուրջ ջանքերի, այլեւ Ուկրաինայի բնիկ ժողովուրդների շահերի ապահովման տեսանկյունից:




























