ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 29¬ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի նախաձեռնած «Ժառանգություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը:
Նշենք, որ ցուցահանդեսը նվիրված է պետական եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հիշատակին:
Ցուցահանդեսում ներկայացված են Խորհրդային Հայաստանի 1960-1990թթ. եզակի ու ինքնատիպ կառույցները« 1970-1990-ականների պատմաճարտարապետական վերականգնված հուշարձանները եւ 1975-1990 թթ. անավարտ նախագծերը: Ցուցադրված են նաեւ չիրականացված նախագծեր:




























