Թայվանի չինական հանրապետության կառավարությունը հրաժարական է տվել՝ տեղական ընտրություններում վարչապետ Ցզյան Իհուայի կուսակցության պարտությունից հետո: Կառավարության ներկա կազմը կշարունակի ժամանակավորապես աշխատել, քանի դեռ նոր կառավարությունը չի հաստատվել նոր վարչապետի կողմից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ցզյան Իհուան հրաժարական է տվել նոյեմբերի 29-ին կայացած տեղական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո:

Խորհրդարանը Ցզյան Իհուային վարչապետի պաշտոնում հաստատել էր 2013-ի փետրվարին:

Կղզու բնակիչները ընտրել են 16 քաղաքների ղեկավարների, պատգամավորների, ինչպես նաեւ բնակավայրերի վարչակազմերի ղեկավարների: Քվեարկության նախնական տվյալներով՝ վարչապետի կուսակցությունը պարտվել է 6 շրջաններից 5-ում: