Աֆղանստանի հյուսիս-արեւելյան Բաղլան նահանգում թաղման ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել, հաղորդում է Tolo News աֆղանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Բերկա շրջանում տեղի ցեղերից մեկի առաջնորդի թաղման ժամանակ: Տվյալ պահին ոչ մի խմբավորում, ներառյալ՝ «Թալիբան» շարժումը, պայթյունի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:
Ամինուլլա Ամարհիլ (Aminullah Amarkhil) նահանգի ոստիկանապետի հաղորդմամբ՝ պայթյունից հետեւանքով երկու ոստիկան եւ խաղաղ բնակիչներ են զոհվել: «Գրոհի հետեւանքով 18 խաղաղ բնակիչներ զոհվել կամ վիրավորվել են», - հայտարարել է նա, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախորդ տարին Աֆղանստանի համար ահաբեկչության հետեւանքով զոհերի թվով ռեկորդային էր: Ոչ ամբողջական տվյալներով՝ 2013թ. երկրում ավելի քան 3 հազար մարդ է զոհվել:



























