Ֆրանսիայի ոստիկանությունը մերկացրել է Հինգերորդ հանրապետության տարածքում հարյուրից ավելի կողոպուտների մեջ կասկածվող 11 վրացիներից բաղկացած խմբին, հայտնում է Prance Press գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Գործակալության տվյալներով՝ անցած շաբաթ մայրաքաղաքի շրջանում 6 մարդ ձերբակալվել, եւս 5-ը ֆրանսիական բանտերից տեղափոխվել են ոստիկանություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանության կողմից ձերբակալված խմբավորման անդամները գործել են երկրի մայրաքաղաքում եւ 10-ից ավելի շրջաններում՝ 2014թ. փետրվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում հանցագործներն իրականացրել է 120 կողոպուտ, ընդհանուր վնասը գնահատվում է մոտ 600 հազար եվրո:
Գործակալությունը նշում է, որ ձերբակալված ավազակներից որոշները պատկանում են «Նախկին Խորհրդային միության տարածքում գործառող քրեական եղբայրությանը», որոնք կոչվում են «օրենքով գողեր»:



























