Տղամարդկանց մեծ մասը նախընտրում է կարդալ գրքեր, որոնց հեղինակները տղամարդիկ են: Ըստ The Hindustan Times-ի, ուժեղ սեռի ներկայացուցիչները հազվադեպ են կանանց կողմից գրած գրքեր ընտրում: Այս մասին է վկայում Բրիտանիայում անցկացված հարցումը, որին 40 հազար մարդ է մասնակցել:

Հարցումը ցույց է տվել, որ ընթացիկ տարում ստեղծագործությունների 90%-ը, որոնք ընդգրկվել են տղամարդկանց կողմից ամենաշատ կարդացվող 50 գրքերի ցանկում, տղամարդիկ են գրել: Հարցման մասնակիցները նշել են, որ տղամարդ-հեղինակները, որպես կանոն, իրենց համար ավելի հետաքրքիր ժանրերում են գրում: Ընդհանուր առմամբ, տղամարդիկ եւ կանայք գրեթե նույն քանակությամբ գիրք են կարդացել:

MedDaily-ի փոխանցմամբ, նորույթներ կարդալ ավելի շատ նախընտրել են կանայք: Նրանց կողմից ամենաշատ կարդացվող գիրքը, պարզվում է, այս տարի լույս տեսած Ջոան Ռոուլինգի «Շերամ» ստեղծագործությունն է: Այն հրատարակվել է Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվամբ:

Կանայք նաեւ բարձր են գնահատել իրենց սեռի ներկայացուցիչների գրած գրքերը: Միջինում նրանք կանանց կողմից գրված գրքերին 5 հնարավորից 4 միավոր են տվել, իսկ տղամարդկանց կողմից գրքերին՝ 5 հնարավորից 3.8 միավոր: