Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Զեյթունում կատարված սպանությունից:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի Դ.Անհաղթի փողոցում գտնվող հյուրանոցի մոտից կանչ է ստացվել, եւ մեկնած խումբը պարզել է, որ անհայտ անձը դանակահարված ու մահացած է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հյուրանոցի 1-ին հարկում հայտնաբերել է 1965 թ. ծնված Գառնիկ Պողոսյանի դին` կրծքավանդակի ձախ մասում կտրած-ծակած վերքով:
Ոստիկանության ծառայողները, սպանությունը կատարելու կասկածանքով, Երեւանի Կ.Ուլնեցու եւ Դ.Անհաղթ փողոցների խաչմերուկից ժամը 16.00-ին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Յ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Արմեն Յ.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:




























