Հայաստանի խորհրդարանը այսօր՝ դեկտեմբերի 2-ին, նիստի շրջանակներում առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսչական ստուգումների մասին» օրինագիծը: «Կողմ» է քվեարկել 70 պատգամավոր, 8-ը՝ «դեմ», 30-ը՝ ձեռնպահ, հայտնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:

Օրինագիծը ենթադրում է երեք տարվա ընթացքում պետական ստուգումներ անցկացնող մարմինների թվաքանակի կրճատում՝ 18-ից մինչեւ 10՝ միջազային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող պետական ապարատի բարեփոխումներին համապատասխան:

Օրինագիծն առաջարկում է կանոնակարգել պետական մարմինների գործունեությունն ու նրանց իրավասությունները՝ բիզնեսը կոռուպցիոն ռիսկեր պարունակող չմոտիվացված ստուգումներից ազատելու նպատակով: Միեւնույն ժամանակ, օպտիմալացումը չի նշանակում պետական մարմինների աշխատակիցների զանգվածային կրճատումները, այլ միայն գերատեսչությունների միավորում: