ԱԻՆ-ը նախազգուշացում է տարածել, որ դեկտեմբերի 3-ին Հայաստանի լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում սպասվում են ձյան տեսքով առատ տեղումներ, միջպետական եւ միջհամայնքային ճանապարհներին՝ բուք, մերկասառույց եւ ցածր տեսանելիություն:

Հանրապետության շրջանների մեծ մասում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով:

ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հանրապետության շրջանների մեծ մասում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ: Քամին` հարավ-արեւելյան 2-7 մ/վրկ, տեղ-տեղ՝ 15-20 մ/վ ուժգնությամբ: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  0+2, վաղը ցերեկը՝  +2+4 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-5,

Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-5,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-5, 

Լոռիում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -2+2,

Տավուշում՝ գիշերը՝  0-3, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-7 ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝  -1+1, ցերեկը՝ +1+4,

Արարատում՝ գիշերը՝ 0+2, Ցերեկը՝ +2+4,

Արմավիրում՝ գիշերը՝ 0+2, Ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, Ցերեկը՝ +2+4,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+3, Ցերեկը՝ +2+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+3, 

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +1+4: