Լիբանանա-սիրիական սահմանը հատելիս երեքշաբթի ձերբակալվեն են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքըր ալ-Բաղդադիի կանանցից մեկն ու որդին: Լիբանանի իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչների փոխանցմամբ, նրանց տեղափոխել են Բեյրութ, Լիբանանի պաշտպանության նախարարություն:
Լիբանանյան «Աս-Սաֆար» պարբերականի տեղեկություներով, գործողությունն իրականացվել է «արտասահմանյան հատուկ ծառայությունների» հետ համատեղ, կեղծ անձնագրով սահմանը հատելու փորձի ժամանակ:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, լրատվամիջոցներն ալ-Բաղդադիին կոչում են «Ուսամա բեն Լադենի իսկական ժառանգորդ», որը հայտնի է ծայրահեղականությամբ եւ դաժանությամբ: Նրա գլխավորած խմբավորման ահաբեկչական գործունեության արդյունքում Իրաքում մի քանի հազար խաղաղ բնակիչ է զոհվել: Միայն 2014 թվականի հունիսի 10-ին ավելի քան 1.200 մարդ է սպանվել:
Համարվում է, որ ալ-Բաղդադին շատ զգույշ է. նա դեմքը փակում է նույնիսկ մերձավոր շրջապատի ներկայությամբ: Ալ-Բաղդադին իրեն հայտարարել է Մուհամմեդ մարգարեի անմիջական ժառանգորդը:




























