ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Շվեդիայում «Ճիշտ ապրելակերպի համար» մրցանակ է ստացել: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Նշվում է, որ այս պարգեւը նաեւ Նոբելյան մրցանակի այլընտրանք են անվանում:

Ըստ Gazeta-ի, Սնոուենի ընտանիքի անդամներն ու ընկերները հրաժարվել են նրան փոխանցել պարգեւը՝ հույս ունենալով, որ մի օր ԿՀՎ նախկին գործակալն ինքը կվերցնի այն՝ առանց վախենալու ձերբակալությունից:

Նշվում է նաեւ, որ Սնոուդենի մտերիմները հույս ունեն, որ Արեւմտյան Եվրոպայի երկրները, ինչպիսին է Շվեդիան, նրան քաղաքական ապաստան կտան:

Էդվարդ Սնոուդենը մրցանակի է առաջադրվել շվեդական խորհրդարանին ուղղված տեսաուղերձից անմիջապես հետո: