Հայաստանյան բանկերում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 14:30-ի դրությամբ դոլարի փոխարժեքի վաճառքը միջինում կազմում է 450 դրամ:

Ըստ rate.am կայքի՝ դոլարի առքը միջինում կազմում է 440 դրամ, ամենաբարձրը՝ Արցախբանկում եւ ԲՏԱ բանկում է՝ 446 դրամ, իսկ ամենացածրը՝ Բիբլոս Բանկ Արմենիա-ում եւ Մելլաթ Բանկում՝ 435 դրամ:

Դոլարի վաճառքի ամենաբարձրը գինը ԲՏԱ բանկում է՝ 462 դրամ, իսկ HSBC բանկում այն կազմում է 457 դրամ, իսկ Զարգացման հայկական բանկում՝ 452 դրամ:

Հայաստանյան բանկերում եվրոյի առքը միջինում կազմում է 541 դրամ, ամենաբարձրը՝ Արմսվիսբանկում է՝ 552 դրամ, իսկ ամենացածրը՝ Յունիբանկում՝ 539 դրամ: Վաճառքը բանկերում միջինը կազմում է 565 դրամ, ամենաբարձրը՝ Արդշինբանկում՝ 585, իսկ ամենացածրը՝ Կոնվերս Բանկում եւ Բիբլոս Բանկ Արմենիա-ում՝ 531 դրամ: