Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի նախատեսվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 2-ին մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելության անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Հանդիպումն անցկացվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Դրան մասնակցում է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ամեն դեպքում, երկու ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում: