ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Օսթին քաղաքի համալսարանի պահեստից անհետացել է բավականին թանկարժեք նմուշներ՝ սպիրտի մեջ դրված մարդկային գլխուղեղի 100 օրինակներ: Ենթադրվում է, որ կորել է նաեւ մարդասպան Չարլզ Ուիթմենի ուղեղը, որը հայտնի է նաեւ «Թեքսասի դիպուկահար» կեղծանունով, հայտնում է The Guardian-ը:
Պրոֆեսոր Թիմ Շելերտի կարծիքով՝ նմուշները գողացվել են։ Նրա աշխատակից Լորենս Քորմաքը The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ շատ հնարավոր է՝ պահեստի մասին իմացել են համալսարանի ուսանողները, ովքեր որոշել են կոլբաներով զարդարել իրենց հյուրասենյակները կամ զվարճանալ Հելոուինի ժամանակ։
Ուղեղները համալսարանը 28 տարի առաջ ի պահ էր ստացել տեղի հիվանդանոցներից մեկից։ Հավաքածուի անվնաս մասը կտեղափոխվի Նորման Հաքերմանի թանգարան:



























