Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ամբողջությամբ կողմ է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման  հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը:

«Ռուսաստանն իրեն Ուկրաինայում հակամարտող կողմ չի համարում եւ ուկրաինական իշխանություններին երկխոսության է դրդում, տվյալ դեպքում՝ Լուգանսկի եւ Դոնեցկի ղեկավարության հետ: Այն, որ երկխոսություն պետք է տարվի եւ որ պետք է դադարեցվի անմեղ երեխաների եւ ծերերի կյանքեր խլելը, փաստ է: Եվ այստեղ ես ամբողջությամբ աջակցում եմ Ռուսաստանին: Ավելին, տղամարդավարի խոսենք. Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մյուսի «բերանը ջարդել» կամ կրակել, կարծում եմ, դրա համար կա Դոնեցկի օդանավակայանը: Թող այնտեղ հավաքվեն ու կրակեն իրար», - ասել է պետության ղեկավարը Մինսկում դեկտեմբերի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ: