Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի սպաների մի խումբ՝ շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի հետ ստուգում է սահմանամերձ գոտու բանակային ստորաբաժանումների  եւ զորամասերի նախապատրաստությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ:

Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ Գլխավոր շտաբի պետը ստուգելու է մարտունակությունը,  նյութատեխնիկական եւ ուսումնական բազայի վիճակը, բոլոր զորամասերին, ստորաբաժանումներին ռազմական տեխնիկայով ապահովելը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը եւ սոցիալական պայմանները:

Նշենք, որ ԱՀ ղեկավարությունը որոշակի բողոքներ ունի բանակի նախկին հրամանատարությունից: