Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր համաձայնությունից հետո թեական կլինի Անդրանատոլիական գազատարի (TANAP – Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա) նախագծի նպատակահարմարությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի՝ նշված գազատարի հեռանկարների մասին հարցին՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ինքնին չի կարող ապահովել գազի մեծ ծավալ: Բացի այդ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները դեպի Թուրքիա եւ Եվրոպա գազի արտահանման շուրջ իրենց համաձայնությունը չեն տվել: Եվրոպային էներգառեսուրսների մատակարարման համատեքստում Թուրքիան տարածաշրջանում դառնում է էներգետիկ կենտրոն: Այս տեսակետից անհիմն չէ մտավախությունը, որ էներգետիկ դաշտում Ադրբեջանի էներգետիկ դերը կարող է երկորրդ պլան մղվել», - ընդգծեց ադրբեջանագետը:
Նշենք, որ նոր TANAP նախագիծը ենթադրում է ադրբեջանական գազի մատակարարում Եվրամիության երկրներ ՝ տարեկան 30 մլրդ խմ:




























