Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանում տեղի ունեցած վթարը վտանգավոր չէ:

Նրա խոսքով՝ ԱԷԿ-ն իր աշխատանքներին կվերադառնա դեկտեմբերի 5-ին, հայտնում է Reuters-ը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը դեռեւս չի մեկնաբանել պատահարի մասին հաղորդագրությունները: 1986թ. Չերնոբիլի վթարից հետո դեռ Խորհրդային Ուկրաինայի հետ կնքված միջազգային համաձայնությամբ՝ երկիրը ԱԷԿ-ի հետ կապված ցանկացած միջադեպի մասին պետք է տեղեկացնի գործակալությանը: