Պետերբուրգի ֆրանսիական թաղամասում հայտնաբերվել է «Կոկա կոլա Էյ Բի Սի ՍԻ Եվրասիա» ընկերության սպանված թոփ մենեջերի մարմինը: Երկար ժամանակ թմրանյութերի հանդեպ կախվածությունից տառապող տղամարդը գնացել էր դիլերների մոտ հերթական չափաբաժինը ձեռք բերելու համար, սակայն վաճառողը որոշել էր թալանել բարեկեցիկ հաճախորդին:
Թմրադիլերի եւ Սոշնեւի միջեւ կռիվ է սկսվել, որի հետեւանքով թոփ մենեջերը սպանվել է, հայտնում է LifeNews-ը: Հանցագործները գործարարին թալանելուց հետո նրա մարմինը թաքցրել են եւ փախել:
Սանկտ Պետերբուրգի ՌՔԿ- ԳՎ-ին հաջողվել է հայտնաբերել եւ ձերբակալել երկու հանցագործներին: Տղամարդիկ խոստովանել են եւ պատմել, թե որտեղ են թաքցրել մարմինը: Ըստ նրանց՝ սպանվածը երկար ժամանակ իրենց հաճախորդն է եղել, սակայն իրենք չեն էլ իմացել, թե որտեղ է նա աշխատում:
Հիշեցնենք, որ Պետերբուրգի Coca-Cola գործարանի տնօրենն անհետացել էր նոյեմբերի 28-ին: Նրա անհետանալու մասին հայտարարությամբ ոստիկանություն էր դիմել մայրը՝ հավելելով, որ որդու մոտ խոշոր գումար է եղել:



























