ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Նորվեգիայի եւ Լեհաստանի մի խումբ գիտնականներ ապացուցել են, որ որոշակի պայմանների դեպքում մարդու աչքն ունակ է ընկալելու ինֆրակարմիր ճառագայթումը:

Համընդհանուր կարծիքի համաձայն՝  մարդու աչքն ընդունակ է ընկալելու միայն «տեսանելի սպեկտրի» լուսային ալիքները՝ 400 -720 նմ:

Սակայն հայտնի են դեպքեր, երբ մարդիկ տեսել են 1000 նմ-ից ավելի երկարությամբ սպեցիֆիկ ինֆրակարմիր լույս եւ այն նկարագրել որպես սպիտակ, կանաչ կամ այլ գույնի:

Մի շարք փորձարկումների արդյունքում մասնագետները հայտնաբերել են, որ նման էֆեկտ ծագում է այն բանի արդյունքում, որ ինֆրակարմիր երկու ֆոտոններ միաժամանակ ընկնում են աչքի միեւնույն պիգմենտային սպիտակուցին: Այդ պատճառով էներգիա է արտազատվում՝ քիմիական փոփոխություններ առաջ բերելով, որոնք թույլ են տալիս տեսնել անտեսանելի լույսը, փոխանցում է Informing-ը:

Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները սարք են ստեղծել, որով ինֆրակարմիր լույսը կարող են տեսնել բոլոր ցանկացողները: