Մոլդովայի Կենտրոնական բանկը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մշակել է 100% արձանագրությունները: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Արդյունքում 20.51% ձայնով առաջատար է սոցիալիստների կուսակցությունը: Նրանց հետեւում են լիբերալ դեմոկրատները՝ նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատի գլխավորությամբ (նրանք 20.16% ձայն են հավաքել) եւ կոմունիստները՝ նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի գլխավորությամբ. նրանց օգտին քվեարկել է ընտրողների 17.48%-ը:
Դեմոկրատական կուսակցությունը, որի նախագահը Մոլդովայի խորհրդարանի նախկին խոսնակ Մարիան Լուպուն է, 15.8% ձայն է հավաքել: Անցողիկ շեմը հաղթահարել է նաեւ Լիբերալ կուսակցությունը՝ 9.67% ձայնով:
Անցած կիրակի՝ նոյեմբերի 30-ին, Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ էին: Ձայների նախնական հաշվարկի ժամանակ առաջատարը ընդդիմադիր ձախ կուսակցություններն էին, սակայն ավելի ուշ ձայների ընդհանուր թվով առաջատարի դիրքերում հայտնվեցին եվրաինտեգրման կողմնակիցները: Կոմունիստները հայտարարեցին, որ քվեարկության արդյունքները կեղծվել են՝ չբացառելով, որ բողոքարկելու են դրանք:
Ավելի ուշ, սակայն, Կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Վորոնինը հայտարարեց, որ ինքն ու իր կողմնակիցները պատրաստ են ընդդիմություն մնալ:
Ներկայում Մոլդովայում իշխանության գլուխ են կանգնած եվրոպամետ քաղաքական ուժերը: Ձախ ուժերն ընդդիմադիր են, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ մերձեցման օգտին:




























