ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  4-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի  Ջաջուռի լեռնանցքում, Գյումրի-Աշոցք հատվածի Քեթիի լեռնանցքում, Աբովյան-Չարենցավան, Սեւանից Դիլիջանի թունելի սկիզբ տանող, Նոյեմբերյանից  դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածներում, Մարտունի-Վարդենիս, Գավառ-Մարտունի,  Վայք-Ջերմուկ, Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհներին,  ինչպես նաեւ Վարդենյաց  եւ Սարավանի լեռնանցքներում մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից  ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: