ՌԴ Չեչնիայի մայրաքաղաք Գռոզնի քաղաքում այսօր՝ կեսգիշերն անց երեք ավտոմեքնաններով տեղաշարժվող անհայտ անձանց խմբի կողմից ճանապարհապարեկային ծառայության պահակակետի վրա հարձակում է իրականացվել: Այնուհետեւ զինված անձինք զավթել են Տպագրիչների տունը, որտեղ տեղակայված են հանրապետական թերթերը, ինտերնետ-պարբերականները եւ դաշնային լրատվամիջոցների ներկայացուցչությունները:

Զինյալների հարձակման արդյունքում առնվազն 6 մարդ զոհվել է, կան վիրավորներ: Չեչնիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում զոհվել են ճանապարհապարեկային ծառայության երեք աշխատակիցներ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: