Հայաստանի կառավարությունն, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, իր հերթական նիստում հաստատել է «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը:
Պայմանագիրը ստորագրվել է 2013-ի հունիսի 25-ին, որը կարգավորում է Հայաստանի եւ Ռոըւսաստանի միջեւ զենքի եւ ռազմական տեխնիկայի հոսքերը:
Հայաստանյան այն կազմակերպությունները, որոնց անհրաժեշտ է նոր տեխնիկա ձեռք բերել, պարտավոր են Պաշտպանության նախարարությանը հայտ-հիմնավորում ներկայացնեն: Այդ հայտերի հիման վրա ՊՆ-ն մեկ ամսվա ընթացքում ցանկ կկազմի, որը լրացուցիչ ուսումնասիրման համար կուղարկվի Էկոնոմիկայի նախարարություն:
Դրանից հետո այց ցանկը կուղարկվի Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:




























