ԼՂՀ նախագահ Սի Ցզինպինը երկրում իշխանությունն ամրապնդեց ավելի արագ, քան որեւէ այլ առաջնորդ՝ Դեն Սյաոպինի ժամանակներից ի վեր, սակայն նրա իշխանության ամրապնդման մեջ կա որոշակի սպառնալիք, որը մասնավորապես կապված է չինական ազգայնականության հետ, հայտարարել է Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Business Roundtable-ի խմբում ներգրավված ամերիկյան բիզնեսի ղեկավարության առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:

Ըստ Օբամայի՝ Սի Ցզինպինը հակված է ազգայնականության, եւ դա մտահոգում է նրա հարեւաններին՝ տարածաշրջանում տարածքային վեճերի լույսի ներքո:

Նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների կապակցությամբ:

Օբաման մատնանշել է նաեւ կոմերցիոն «կիբերհարձակումները» դադարեցնելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ ընդգծելով «ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու Չինաստանի մեծ շահագրգռվածությունը»: