Հայաստանում Ամանորին լրացուցիչ երկու ոչ աշխատանքային օրերի փոխարեն աշխատանքային կլինեն դեկտեմբերի երկու շաբաթ օրերը: Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ Ամանորի տոները կերկարաձգվեն եւս երկու օրով (հունվարի 8-9): Դրա փոխարեն աշխատանքային կլինեն դեկտեմբերի 20-ը եւ դեկտեմբերի 27-ը:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը:
Այսպիսով, Հայաստանում Ամանորի տոները առաջին անգամ այդքան երկար կտեւեն, ինչպես Ռուսաստանում է: 2015 թվականի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը:


























