Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կառավարության նիստին հայտարարեց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ընտրությունները տեղի կունենան կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց հետո Վայքի արդեն նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ:




























